Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Վարդան Օսկանյանը հարցաքննվել է․Գևորգ Բաղդասարյան (տեսանյութ)

Նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը հարցաքննվել է Ռոբերտ Քոչարյանի գործով։

Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը՝ նշելով, որ Օսկանյանն այս գործով հարցաքննվել է վկայի կարգավիճակով։

Լրագրողը դիտարկմանը, թե ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանն էլ լսված չէր և նա ԱԺ-ից է իմացել, որ իր նկատմամբ կալանավորումն են ընտրել որպես խափանման միջոց,   ՀՀ գլխավոր դատախազի տեղակալն ասաց, որ անցած անգամ այստեղ ժամադրել էին, որ այդ հարցը տան։

Լրագրողն էլ արձագանքեց, թե ինքը չի եղել ժամադրողը, որին ի պատասխան Գևորգ Բաղդասրայնն ասաց՝ « Որ դուք ժամադրեիք չէի գա»։

«Արթուր Սարգսյանի գործով համադրություն արվում է՝ տպավորություն է ստեղծվում, որ այդ մեղադրանքում անօրինականությունը ամբողջապես կապված է լսված չլինելու իրավունքի հետ։ Ոչ։ Կրկնում եմ կալանավորման հիմքերը բացակայել են»,- ասաց Գևորգ Բաղդասարյանը՝ նկատի ունենալով, որ այս դեպքում չլսված լինելը մեղադրանքի մի փոքր բաղադրիչն է։

Մանրամասները՝ տեսանյութում։