Բացել լրահոսը Փակել լրահոսը
1075555
A A
Քաղաքականություն

Ռուբեն Ռուբինյանը և Անդրեյ Ռուդենկոն մտքեր են փոխանակել ՀՀ- Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ

ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը տեղեկացրել է, որ փետրվարի 14-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի և ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոյի հեռախոսազրույցը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ: Երկուստեք հույս է հայտնվել, որ հատուկ ներկայացուցիչների՝ Վիեննայում կայանալիք երկրորդ հանդիպումն արդյունավետ կլինի։