Հայաստանի օրակարգում Միութենական պետությանը միանալու հարց չկա․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Հայաստանը փախչելու տեղ չունի»․ Բելառուսի նախագահի արած հայտարարության հետ կապված Հայաստանում բոլոր համարժեք քայլերը կատարվել են։
Կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանը այդ հայտարարությանը արձագանքել է՝ մասնավորապես ԱԺ պատգամավորները, դիվանագիտական կորպուսը։ Բելառուսի դեսպանն է կանչվել ԱԳՆ , ինչի մասին երեկ խոսվել է ԱԺ-ում։
«Կարծում եմ , որ համապարփակ պատասխան եղել է և հուսով եմ, որ նման միջադեպերից Բելառուսական կողմը կխուսափի»,- ասաց Գրիգորյանը և հավելեց՝ հույս ունի, որ հետագայում Բելառուսը կխուսափի Հայաստանի վերաբերյալ որևէ գնահատական տալուց և հավելեց, որ Հայաստանի օրակարգում Միութենական պետությանը միանալու հարց չկա ։
Պաշտոնյայի կարծիքով՝ այդ գնահատականները չեն բխում Հայաստանի և Բելառուսի միջև գոյություն ունեցող հարաբերություններից՝ մասնավորապես երկու ժողովուրդների կապերից։
«Մենք շարունակում ենք դիվանագիտորեն պատասխանել և հուսալ, որ նման միջադեպեր չեն լինի և եթե հավելյալ միջադեպեր լինեն մենք կմտածենք, թե ինչպես պատասխանել» վերահաստատեց Արմեն Գրիգորյանը։