Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Չեմ ասում լայաղեք․ մի՛ զլացեք և կարդացե՛ք․ Տիգրանյան (տեսանյութ)

Ես չեմ խոսելու ներկայացված նախագծի մասին, բայց խոսելու եմ նախագծի քննարկման ընթացքում հնչեցված գնահատականի մասին։

Այսպես սկսեց իր ելույթը «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը՝ անդրադառնալով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանի դժգոհությանը։ Խաչատրյանը բողոքում էր, որ այս էլ երկու օր է, ինչ հարցերի զեկուցմանը կառավարության անդամներից ոչ մեկը «լայաղ» չի անում մասնակցել։

«Չեմ օգտագործելու այն բառապաշարը, որն օգտագործեցին մեր ընդդիմադիր գործընկերները»,- ասաց Տիգրանյանը։

Նա կոչ արեց՝ ոչ թե «չլայաղել», այլ՝ չզլանալ և կարդալ ԱԺ կանոնակարգ օրենքը, որի 66-րդ հոդվածի երկրորդ մասը հստակ սահմանում է թե ԱԺ-ում օրենքների քննարկման ընթացքում կառավարության անունից որպես զեկուցող ովքեր կարող են հանդես գալ։

Այնուհետև Հերիքնազ Տիգրանյանը կարդաց ԱԺ կանոնակարգ օրենքի համապատասխան հոդվածը, որտեղ գրված է, թե ովքեր կարող են մասնակցել զեկուցվող հարցերին։

«Կառավարության անդամը կամ նրա տեղակալը, այլ պետական մարմնի ղեկավարը և նրա տեղակալը, անվտանգության խորհրդի քարտուղարը, միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը, սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարը, վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության և տեսչական մարմինների աշխատանքը համակարգող գրասենյակների ղեկավարները»։

Հերիքնազ Տիգրանյանը պնդեց՝ խորհրդարանը և կառավարությունը առաջնորդվում են ԱԺ կանոնակարգ օրենքի կարգավորումներով։

«Եթե այս ցանկում լիներ վարչության պետը, ապա նա ևս կմասնակցեր քննարկմանը»,-եզրափակեց իր խոսքը պատգամավորը։