Տարեդարձի օրով Գեղամ Մանուկյանը զրկվեց խոսքի իրավունքից (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՈւզում եմ շնորհավորել պարոն Մանուկյանի ծնունդը, պարոն Աղազարյանին առանձին կշնորհավորեմ։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսայանն այսօր իր խոսքը սկսեց շնորհավորական նոտայով։
«Ուզում եմ հիշել, որ երեկ ԱԺ ամբիոնից պարոն Գեղամ Մանուկյանը մեզ էր վերագրում, թե մենք իբր վիրավորել ենք ՍԴ նախկին նախագահին։ Պարոն Մանուկյան, պարոն Ռուստամյանը ձեր դիմաց է նստած։ Նրա ամակը մեզ մի վերագրեք, մեղա Աստծո»,- ասաց Ալեքսանյանը։
Պատգամավորի հիշեցումից հետո տեղից արձագանքեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատագամավոր Գեղամ Մանուկյանը, իսկ ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը կրկին դիտողություն արեց Մանուկյանին և այս նիստի ընթացքում զրկեց խոսքի իրավունքից՝ խնդրելով այլևս տեղից չարձագանքել։
«Լռություն դահլիճում»,- ձայնը բարձրացրեց Հակոբ Արշակյանը, որից հետո իշխանական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը շարունակեց խոսել ընդդիմության կողմից գեներացվող դիսկուրսի մասին։
Մանրամասները՝ տեսանյութում