Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Պարոն Մանուկյան, հանգի՛ստ․ հասկացանք Ձեր ծնունդնա, բայց տեղից մի խոսեք․ նկատողություն եմ հայտարարում (տեսանյութ)

Ճիշտ եք, ամեն ինչ վերջ ունի։ Կոռուպցիայի դեմ պայքարում մեր քաղաքական թիմը առաջնորդվում է հենց դրանով՝ վերջ տալու այն երևույթներին, որով առաջնորդվում էին այս կողմում նստած մեր գործընկերները։

Խորհրդարանում իր ելույթն այսպես սկսեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը՝ հայացքն ուղղելով խորհրդարանական ընդդիմության կողմը։

«Ես երբեմն, որ լսում եմ ձեր ելույթներն, ինձ մոտ հարց է առաջանում՝ ո՞ր երկրի մասին եք խոսում դուք։ Որովհետև, երբ ես շփվում եմ մեր քաղաքացիների հետ և որ լույս են տեսնում տարբեր զեկույցներ Հայաստանի մասին, նրանք անգամ աղերս չունեն այն երևույթների հետ, որի մասին պարբերաբար խոսում են այս կողմում գտնվող մեր գործընկերները»,- ասաց պատգամավոր Սոնա Ղազարյանը անդրադառնալով ԵԽԽՎ ժողովրդավարության զեկույցում տեղ գտած դրույթներին, որին ընդդիմության ներկայացուցիչը դեմ քվերակեց։

Պատգամավորն ընդդիմադիր գործիչներին խորհուրդ տվեց վերադառնալ իր մատնանշած իրականություն՝ ընդգծելով, որ ընդդիմության ստեղծած իրականությունը ընտրությունների ժամանակ վերջիններիս լրիվ այլ տեղ է տարել։

Պատգամավոր Սոնա Ղազարյանի ելույթը բարկացրեց ընդդիմության որոշ գործիչներին։

ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը նկատողություն արեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին։

«Պարոն Մանուկյան, հասկացանք, որ ձեր ծնունդն է այսօր, բայց խնդրում եմ տեղից չարձագանքել»,- ասաց Հակոբ Արշակյանը, բայց Մանուկյանը շարունակեց տեղից արձագանքել և նախազգուշացում ստացավ։

Մանրամասները՝ տեսանյութում։