A
A
Կապառոսը և Մխիթարյանը որոշել են տարվա լավագույններին
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր հայտնի կդառնան ՖԻՖԱ-ի The Best FIFA Football Awards մրցույթի դափնեկիրները։
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը և թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը մասնակցել են այդ քվեարկությանը։ Ահա նրանց տարբերակները․
Խոակին Կապառոս
Լավագույն ֆուտբոլիստ
- Ռոբերտ Լևանդովսկի
- Քարիմ Բենզեմա
- Էրլինգ Հոլանդ
Լավագույն մարզիչ
- Թոմաս Թուխել
- Հանս-Դիտեր Ֆլիկ
- Անտոնիո Կոնտե
Լավագույն դարպասապահ
- Ջանլուիջի Դոնարումա
- Էլիսոն Բեքեր
- Էդուար Մենդի
Հենրիխ Մխիթարյան
Լավագույն ֆուտբոլիստ
- Լիոնել Մեսսի
- Ժորժինյո
- Ռոբերտ Լևանդովսկի
Լավագույն մարզիչ
- Թոմաս Տուխել
- Ռոբերտո Մանչինի
- Հանս-Դիտեր Ֆլիկ
Լավագույն դարպասապահ
- Ջանլուիջի Դոնարումա
- Էդուար Մենդի
- Մանուել Նոյեր
Լավագույնների անունները հայտնի կդառնան այսօր երեկոյան։
Վարդան Արզումանյան