Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+dzokovic
A A
Սպորտ

Ավստրալիայի դատարանը մերժեց Ջոկովիչին. թենիսիստը կարտաքսվի երկրից

Ավստրալիայի Դաշնային դատարանը մերժել է աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչի հայցը և ուժի մեջ է թողել երկրի ներգաղթյալների նախարարի կայացրած որոշումը: Դա նշանակում է, որ սերբ թենիսիստը կարտաքսվի այդ երկրից և չի մասնակցի Ավստրալիայի թենիսի բաց առաջնությանը, որը մեկնարկելու է վաղը, հունվարի 17-ին:

Հիշեցնենք, որ Նովակ Ջոկովիչը հունվարի 4-ին Ավստրալիա ժամանելուց հետո մեկուսացվել էր ներգաղթյալների հյուրանոցում` կորոնավիրուսի դեմ պատվաստում չունենալու պատճառով: Նրա մուտքի վիզան չեղարկվել էր: Սակայն, սերբ թենիսիստի փաստաբանները տեղի դատարանում բողոքարկել էին այդ որոշումը: Հունվարի 10-ին նրան ազատ էին արձակել, բայց չորս օր անց Ավստրալիայի ներգաղթյալների նախարարը դարձյալ չեղարկել էր մուտքի վիզան: Այս անգամ դատարանը մերժել է թենիսիստի հայցը: Այդպիսով, անցած տարվա չեմպիոնը զրկվեց այդ կոչումը պաշտպանելու հնարավորությունից: