A
A
Ավստրալիայի կառավարությունը չեղարկեց Ջոկովիչի մուտքի վիզան
Աջակցիր «Ա1+»-ինԱվստրալիայի ներգաղթականների նախարարության ղեկավար Ալեքս Հոուկը չեղարկել է աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչի մուտքի վիզան: Ինչպես տեղեկացնում է «Ռոյթերս» գործակալությունը, Ավստրալիայի կառավարությունը դա արել է հասարակության պահանջի և երկրի անվտանգության համար:
Նշենք, որ Նովակ Ջոկովիչի մուտքի վիզան չեղարկել էին նաև սահմանապահ ծառայությունները, սակայն սերբ թենիսիստը բողոքարկել էր այդ որոշումը տեղի դատարանում և հաղթել դատական գործը: Այժմ նրան արտաքսում է սպառնում: Ըստ որոշ աղբյուրների, Նովակ Ջոկովիչի փաստաբանները դարձյալ պատրաստվում են բողոքարկել այդ որոշումը: