Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԵԱՀԿ
A A
Քաղաքականություն

ԵԱՀԿ գործող նախագահի հայտարարությունը հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ

ԵԱՀԿ գործող՝ Լեհաստանի նախագահությունը խորը մտահոգություն է հայտնում հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով վերսկսված բախումների առիթով, որը հանգեցրել է զոհերի։

«Կոչ ենք անում զերծ մնալ ուժի կիրառումից և շարունակել բովանդակալից քաղաքական երկխոսությունը, որը սկսվել է վերջերս։ Լեհաստանը՝ որպես ԵԱՀԿ նախագահող երկիր, հանձնառու է աշխատել գործընկերների հետ՝ վերականգնելու և ամրապնդելու ջանքերը՝ ուղղված կայուն խաղաղության հաստատմանը և տարածաշրջանում կայուն զարգացմանը։

Մենք աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին այս հարցում։ Մենք նաև վերահաստատում ենք մեր ամուր աջակցությունը ԵԱՀԿ Լեհաստանի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի շարունակական աշխատանքին»,-ասված է հայտարարության մեջ։