Որոտան, Բարձրավան, Շուռնուխ, բոլոր այդ համայնքների ուղղությամբ ճանապարհները բարեկարգվում են․ Գնել Սանոսյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակում տեղի ունեցավ ՄԱԿ-ի «Համայնքներ հանուն տնտեսական զարգացման» ծրագրի մեկնարկը։
Ճեպազրույցի ընթացքում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը կարևորեց ծրագրի իրագործումը և նշեց, որ հիմնական նպատակը համայնքներին փոխանցել համապատասխան գիտելիքներ և ֆինանսատնտեսական զարգացում ապահովելու համար։
Խոսելով 2017-ից 2020 թվականներին իրականացված ծրագրի առաջին փուլի մասին, Անդրեա Վիկտորինը այն համարեց հաջողված, սակայն նշեց․ «Հարկավոր է, որ համայնքները իրենք հենց սկսեն աշխատել, համագործակցեն քաղհասարակության և մասնավորների հետ, սա լավ ճանապարհ է համայնքներում լավ կենսակերպ ապահովելու համար»։
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը հույս հայտնեց, որ միջազգային գործընկերների միջոցով կկարողանան 79 համայնքներին աջակցել։
Խոսելով Գորիս-Կապան ավտոճանապարհի մասին Գնել Սանոսյանը ասաց․ «Հիմա Որոտան, Բարձրավան, Շուռնուխ, բոլոր այդ համայնքների ուղղությամբ ճանապարհները բարեկարգվում են և նշված բոլոր համայնքները հիմա էլ կապ ունեն, տրանսպորտ կա, շարժ կա»։
Մանրամասները՝ Տեսանյութում