Բացել լրահոսը Փակել լրահոսը
9cbf40b4-9546-4312-b28d-8e369aec963f
A A
Քաղաքականություն

Ովքե՞ր կլինեն ՔՊ ցուցակի առաջին տասնյակներում

 «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում ընտրական մթնոլորտ է։

Երեկվանից` փետրվարի 13-ից ընթանում է«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2026 թ. խորհրարանական ընտրությունների նախընտրական ցուցակի հաստատման առաջին փուլի քվեարկությունը։ Քվեաթերթիկում ընդգրկված է 274 թեկնածու։

Արդեն մի քանի օր է` խաղաղության, «Իրական Հայաստանի» և ժողովրդավարության մասին թեզերով  ՔՊ- ականները սոցիալական հարթակներով դիմում են իրենց կուսակից անդամներին՝ իրենց օգտին քվեարկելու խնդրանքով, համամասնական ցուցակի առաջին 50 տեղերում հայտնվելու համար։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը սահմանամերձ Երասխ գյուղից է տեսաուղերձ  ուղղել։ Նա վստահություն է հայտնել, որ ընթացող խաղաղության գործընթացը էականորեն նպաստելու է գյուղի և սահմանամերձ այլ բնակավայրերի զարգացմանը:

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ևս իր ուղերձում անդրադարձել է  ինչպես խաղաղության, այնպես էլ «Իրական Հայաստանի» գաղափարախոսությանը։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, որպես մոտիվացնող փաստ, ուղերձում նշել է իր՝ համալսարանը գերազանցությամբ ավարտելը, աշխատանքային փորձը, ինչպես նաև քաղաքական սկզբունքները, որոնց հավատարիմ է։ Նրա տեսանյութը նաև մեկնաբանել են ընտրական ցուցակում ներգրավված նոր թեկնածուներ։ 

 Մեկնաբանություններում նրան հաջողություն են մաղթել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և Գևորգ Պապոյանը։

Ալեն Սիմոնյանը, բացի իր ուղերձից, կիսվել է նաև Հակոբ Սիմիդյանի գրառմամբ՝ հիշեցնելով նրա և իր հաջորդող համարը։

Այդ գրառումը հավանել է նաև ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Մեկնաբանությամբ և հավանություններով փոխադրաձ աջակցում են նաև ԱԺ պատգամավոր Հասմիկ Հակոբյանը և Ալեն Սիմոնյանը։ Նրանք նաև մեկնաբանել են Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ուղերձը։

Հիշեցնենք, որ ՔՊ կուսակցության Վարչության որոշմամբ 2026թ․ հերթական խորհրդարանական ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելու համար ՔՊ անդամ չհանդիսացող անձինք առաջադրման համար վճարել են 1 մլն․ 500 հազար դրամ,իսկ ՔՊ անդամները՝ 500 հազար դրամ։