Վնասվածքներով դեպի եզրափակիչ․ Անգելինա Հայրապետյանը հաղթեց և կպայքարի ոսկու համար
Աջակցիր «Ա1+»-ին2026 թվականի Բռնցքամարտի Հայաստանի առաջնությանը Հայաստանի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի բրոնզե մեդալակիր Անգելինա Հայրապետյանը այսօր 3:2 հաշվով հաղթեց Եվրոպայի փոխչեմպիոն Վարդ Ասատրյանին և դուրս եկավ եզրափակիչ։
Նշենք, որ Անգելինան ուներ ուսի և ծնկի վնասվածք, սակայն նրան հաջողվեց հաղթահարել խոչընդոտները և գրանցել հաղթանակ։
Եզրափակիչը տեղի կունենա վաղը ժամը 12-ին Դինամո մարզադահլիճում։ Անգելինա Հայրապետյանը կմենամարտի Ալյոնա Ղուկասյանի հետ։ Հայաստանի առաջնությունն անցկացվում է World Boxing-ի նոր քաշային կարգերով։
Տղամարդկանց քաշային կարգերն են՝ 50 կգ, 55 կգ, 60կգ , 65 կգ, 70 կգ, 75 կգ, 80 կգ, 85 կգ, 90 կգ եւ +90 կգ: Կանանց քաշային կարգերն են՝ 48 կգ, 51 կգ, 54 կգ, 57 կգ, 60 կգ, 65 կգ, 70 կգ, 75 կգ, 80 կգ եւ +80 կգ։ Հայաստանի առաջնությունը կավարտվի փետրվարի 14-ին: