Բացել լրահոսը Փակել լրահոսը
634626535_1329309992566716_5230192976665503295_n
A A
Պաշտոնական

Սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ՝ մանկապարտեզի խոհանոցում

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառում են իրականացրել «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Հոբարձի գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի խոհանոցում և պարզել, որ այնտեղ խախտվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը, մասնավորապես՝
 
► մանկապարտեզի խոհանոցի հատակը, պատերը, առաստաղը, դռները չեն ունեցել հարթ մակերես, գտնվել են ոչ նորոգ վիճակում,
► աշխատանքային մակերևույթները, սարքավորումները չեն պահվել նորոգ վիճակում, հնարավոր չի եղել դրանք հեշտությամբ մաքրել և ախտահանել,
► սննդի կառույցը չի ունեցել ձեռքերի լվացման համար նախատեսված լվացարան՝ ապահովված տաք և սառը ջրով, ախտահանման միջոցներով և չորացման հիգիենիկ սարքերով,
► առկա արհեստական օդափոխության համակարգը չի կանխել աղտոտված օդի ներթափանցումը,
► անձնակազմն ապահովված չի եղել հանդերձարանով:
❌ Հանրային սննդի օբյեկտի՝ Հոբարձի գյուղի մանկապարտեզի խոհանոցի, արտադրական գործունեությունը կասեցվել է:
✅ ՀՈԱԿ-ի տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և մանկապարտեզի խոհանոցը համապատասխանեցնել իրավական ակտերի պահանջներին:
✅ Հայտնաբերված խախտումները վերացնելու համար վերահսկող կառույցը սահմանել է վերջնաժամկետ: