Պիոներ չկա, բայց թերթը կա (տեսանյութ)
«Պիոներ կանչ» մատկապատանեկան պարբերականն 85 տարեկան է: 1925 թ-ի հոկտեմբերի 24-ին պիոներների եւ պատանիների համար լույս տեսավ առաջին համարը: Խորհրդային Հայաստանի փլուզումից հետո, շաբաթաթերթը վերանվանվելց «Կանչ»-ի: Այսօր թերթը նշում էր նաեւ իր 6000-րդ համարի տոնական թողարկումը:
Թեեւ պիոներներ չկան, սակայն նրանց պես «միշտ պատրաստ» մերօրյա պատաննիները նույնպես քիչ չեն: 8-ամյա Էդուրադ Սահակյանը «Կանչի» ամենաերիտասարդ թղթակիցն է: Ստեղծագործել սկսել է 7 տարեկանից: Արդեն որոշել է` դառնալու է հայտնի բանաստեղծ: Իսկ հայտնի դառնալ նրան կօգնի Կանչը: Պատանու 15 ստեղծագործություններից մեծ մասը` «Սասունցի Դավիթ», «Կաթիլի երազանքը», «Քամին» եւ այլն, տպագրվել են «Կանչ» -ի էջերում:
Կանչի հոբերլյանական օրվա առիթով այսօր հավաքվել էին թերթի հին ու նոր աշխատակիցները, ինչպես նաեւ, անկախ հետագայում ընտրած ոլորտից բոլոր նրանք, ովքեր իրենց առաջին քայլերը սկսել են «Պիոներ կանչ»-ի էջերից: «Այսօր թերթն իր ավանդույթները շարունակում է: Ունի իր մանկապատանեկան լրագրողական շավիղ խմբակը, որը փոքրիկ թերթ է թերթի մեջ: Մենք հույսով ենք, որ շավիղցիները կդառնան մեր հետագա այն սերունդը, որոնք տա Աստված, երբ կնշվի արդեն 125-130-ամյակները, նրանք էլ մեզ պես սիրով ու հպարտությամբ կկանգնեն ու կասեն, որ մեր հարազատ ու սիրելի թերթի միջոցառման մասնակիցն են»,- ասաց թերթի թղթակից Մարիանա Վարդանյանը:
1966թ-ից մինչեւ 1973թ-ը «Պիոներ կանչ» շաբաթերթի գրականության եւ արվեստի բաժնի վարիչ, մանկագիր Լիպարիտ Սարգսյանը հպարտությամբ է նշում, որ իր տարիներին թերթը սիրելի էր բոլոր դպրացահասակների համար, հատկապես հեռավոր շրջանների երեխաների համար: «Իսկ ես նրանցից մեկն էի: Լոռվա Վահագնի գյուղից թղթակցում էի, միջին դասարանցի եղածս ժամանակ: 7-րդ դասարանում սկսեցին տպագրվել իմ առաջին բանաստեղծությունները»,- ասաց նա:
Ի դեպ, շաբաթաթերթը հրատարակվում է պետական հովանավորությամբ: