Խոշոր ոչ ռեզիդենտ կորպորացիաները, որոնք էլ․ ծառայություններ են մատուցում ՀՀ ռեզիդենտ ֆիզանձանց, ԱԱՀ են վճարելու ՀՀ պետբյուջե
Աջակցիր «Ա1+»-ինԽոշոր ոչ ռեզիդենտ կորպորացիաները, որոնք էլեկտրոնային ծառայություններ են մատուցում ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց, հաշվարկելու և վճարելու են ԱԱՀ ՀՀ պետական բյուջե։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ նշելով, որ որոշակի տարընկալումներ են ստեղծվել ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագծի առնչությամբ, որով ներդրվում է ոչ ռեզիդենտ հարկ վճարողների կողմից ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց մատուցվող էլեկտրոնային ծառայությունների (B2C) ԱԱՀ-ով հարկման հստակ կառուցակարգեր, որի հիման վրա էլ մշակվելու և ներդրվելու է ԱԱՀ վճարման էլեկտրոնային հարթակ։
Այս փոփոխությունները հնարավոր են դարձել խոշոր ոչ ռեզիդենտ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ համագործակցության, վերջիններիս համար հարմարավետ էլեկտրոնային հարթակ ապահովելու շնորհիվ»,-գրել է Բադասյանը։