Բացել լրահոսը Փակել լրահոսը
լարս
A A
Տնտեսություն

Դեռ որքան բեռնատարները կմնան կանգնած Վերին Լարսի անցակետում․ ՏԿԵՆ պարզաբանումը

Ռուսական կողմը Լարսի անցակետում սկսել է շինարարական աշխատանքներ, որոնք, ըստ նախնական տեղեկատվության, ավարտվելու են 2022 թվականի դեկտեմբերին։    Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի խոսնակ Սոնա  Հարությունյանը լրացնում է  տեղեկատվությունը, որը նա փոխանցել էր երեկ «Ա1+»-ին՝  Վերին Լարսի անցակետում բեռնատարների կուտակման հետ կապված։

«Շինարարական աշխատանքների պատճառով մասնակի խաթարվել է երթևեկությունը Լարսի անցակետում։ Սակայն համաձայն ՌԴ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի  18-ի 1576 որոշման հոկտեմբերի 18-ից թույլատրվում է Վերին Լարսից բացի սահմանային հսկողություն իրականացնել  նաև երկու այլ անցակետերում մինչև շինարարության ավարտը։

Առաջին անցակետը տեղակայված է Հյուսիսային Օսեթիայի Հանրապետություն֊ Ալանիա, Վերին Լարսի շրջանում

Երկրորդ անցակետը՝ Հյուսիսային Օսեթիայի Հանրապետություն֊-Ալանիա, քաղաք Վլադիկավկազ, Լարսի շրջան  հասցեում։

Նշենք, որ ռուսական կողմի նախաձեռնած շինարարական աշխատանքների ավարտից հետո նախատեսվում է էապես բարելավել Լարսի անցակետի աշխատանքը և խուսափել բեռանատարների կուտակումներից։ Մասնավորապես նախատեսվում է այսօրվա օրական 300 մեքենա թողունակությունը դարձնել 3500 մեքենա։ Այսինքն մոտ 10 անգամ ավելացնել  ճանապարհի թողունակությունը»,- հայտնում է Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչը։