Բացել լրահոսը Փակել լրահոսը
1062422
A A
Քաղաքականություն

Զինվորականները ձերբակալել են Գվինեայի նախագահին. ԶԼՄ-ներ

 Գվինեական Guineenews մեդիա պորտալը, հղում անելով սեփական աղբյուրին, հայտնում է, որ երկրի նախագահ Ալֆա Կոնդեն ձերբակալվել է զինվորականների կողմից: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

Լրատվամիջոցի տվյալներով, գնդապետ Մամադի Դումբույի ղեկավարած ապստամբ զինվորականների մոտ են նաև այլ բարձրաստիճան անձինք: Պաշտոնական աղբյուրներն առայժմ չեն հաստատել տեղեկատվությունը:

Մինչ նախագահին ձերբակալելը Գվինեայում պետական հեղաշրջման փորձ է տեղի ունեցել։  Reuters գործակալությունը փոխանցում է, որ զինվորականները զենքը ձեռքերին տեղակայվել են մայրաքաղաք Կոնակրիում՝ նախագահական նստավայրի առջև:

Լրատվամիջոցի տվյալներով, զինվորականները փակել են նաև Կոնակրիի հյուսիսից դեպի քաղաքի հարավում գտնվող կառավարական թաղամաս տանող ճանապարհը: Բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը Reuters-ին հայտնել է, որ նախագահ Ալֆա Կոնդեն ողջ առողջ է՝ չմանրամասնելով տեղի ունեցածի մասին: