Բացել լրահոսը Փակել լրահոսը
1057081
A A
Տնտեսություն

Մաքսային պահեստ կարող է բացել ցանկացած տնտեսվարող. ՊԵԿ փոխնախագահը պարզաբանել է

ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը պարզաբանում է ներկայացրել ավտոներկրողների կողմից հունիսի 30-ին իրականացված բողոքի ակցիայի ժամանակ բարձրացված հարցերի վերաբերյալ:

ՊԵԿ նախագահի տեղակալը, անդրադառնալով մաքսայինպահեստ բացելու հարցին, նշել է, որ մաքսային պահեստ Հայաստանում կարող է բացել ցանկացած տնտեսվարող, սակայն մաքսային պահեստը չի կարող լինել մաքսակետի տարածքում:

Շուշանիկ Ներսիսյանի խոսքով՝ մաքսային պահեստ բացելու չափանիշներն ու մաքսային պահեստի ռեեստրում գրանցվելու պայմանները պարզաբանված են մաքսային կարգավորման օրենքի 38-րդ, 39-րդ, 40-րդ հոդվածներով: Բացի այդ, կա նաև կառավարության որոշում, ըստ որի տնտեսվարողները դիմում են ՊԵԿ-ին, հավաքում են բոլոր փաստաթղթերը, որոնք համապատասխանում են մաքսային պահեստի չափանիշներին, որից սկսում են իրենց գործունեությունը: