Բացել լրահոսը Փակել լրահոսը
25.05.21-1 (1)
A A
Պաշտոնական

Վահան Քերոբյանն ընդունել է ՀՀ-ում Չեռնոգորիայի նորանշանակ դեսպան Դրագիցա Պոնորացին

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը մայիսի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեռնոգորիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Դրագիցա Պոնորացին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը։

Կողմերը քննարկել են փոխշահավետ համագործակցության տեսանկյունից առավել նպատակահարմար ուղղությունները, այդ թվում՝ բարձր տեխնոլոգիաների, մետալուրգիայի, արևային էներգետիկայի, հանքարդյունաբերության, կանաչ գյուղատնտեսության, քիմիական արդյունաբերության և այլ ոլորտներ։

Առանձին անդրադարձ է կատարվել զբոսաշրջության ոլորտում համավարակով պայմանավորված մարտահրավերներին դիմակայելու և երկուստեք զբոսաշրջային հոսքն ակտիվացնելու խնդրին։