Բացել լրահոսը Փակել լրահոսը
886948977_1781446639625654_4608584125691242216_n
A A
Պաշտոնական

Անթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովը

Անթիլիասում մեկնարկել է եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի հրավերով նոյեմբերի 2-6-ը Անթիլիասի Մայրավանքում անցկացվում է եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովը։

Համաժողովին մասնակցում է 25 գլխավոր քարտուղար՝ Շվեյցարիայից, Դանիայից, Անգլիայից, Վատիկանից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Հնդկաստանից, Շոտլանդիայից, Իտալիայից, Պաղեստինից, Լեհաստանից, Կանադայից, Կոլումբիայից և Բրազիլիայից։ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը ներկայացնում է Գերաշնորհ Տեր Հրանդ ծայրագույն վարդապետ Թահանյանը։

Համաժողովի բացման նիստում Արամ Ա կաթողիկոսը հանդես է եկել «Միջեկեղեցական շարժման առջև ծառացած մարտահրավերները» թեմայով դասախոսությամբ։

Համաժողովի ընթացքում նախատեսված են զեկուցումներ, քննարկումներ և խորհրդակցություններ՝ եկեղեցիների ու միջեկեղեցական շարժման առջև ծառացած արդիական խնդիրների շուրջ։

Գլխավոր քարտուղարների այս խորհուրդը գործում է շուրջ 70 տարի՝ որպես միջեկեղեցական խորհրդակցության և համագործակցության հարթակ։ Դրա նպատակն է քննարկել եկեղեցիներին հուզող հրատապ հարցերը և գտնել համապատասխան լուծումներ։