Բացել լրահոսը Փակել լրահոսը
++1111 (2)
A A
Պաշտոնական

Ապօրինի ընդերքօգտագործում՝ 146 մլն դրամի վնաս․ ԲԸՏՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների ձեռնարկած վերահսկողական միջոցառումների արդյունքում Գեղարքունիքի, Արարատի և Սյունիքի մարզերում արձանագրվել են ապօրինի ընդերքօգտագործման դեպքեր։
 
📍 Գեղարքունիքի մարզում.
Վարսեր գյուղի վարչական տարածքում առանց ընդերքօգտագործման իրավունքի իրականացվել է 131203խմ հրաբխային ավազների լեռնային զանգվածի տեղահանում։ 💰 Պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 115.630.632դր.։
📍 Նորատուս գյուղի վարչական տարածքում առանց ընդերքօգտագործման իրավունքի տեղահանվել է 20972խմ բազալտի լեռնային զանգված։ 💰 Պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 18.902.930դր.։
📍 Դրախտիկ գյուղի վարչական տարածքում առանց ընդերքօգտագործման իրավունքի կատարվել է 5581խմ բազալտանման խճի լեռնային զանգվածի տեղահանում։ 💰 Պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 5.397.328դր.։
📍 Սյունիքի մարզի Գորիս քաղաքի վարչական տարածքում առանց ընդերքօգտագործման իրավունքի իրականացվել է 2908խմ կրաքարանման լեռնային զանգվածի ապօրինի տեղահանում։ ⚠️ Տեղահանման հետևանքով նաև դեգրադացվել է 996քմ և աղբոտվել՝ 246քմ տարածք։ 💰 Պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 2.201.180դր.։
📍 Արարատի մարզի Մասիս համայնքում կատարվել է 3351խմ ավազակոպճային խառնուրդի ապօրինի տեղահանում։ 💰 Պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 3.919.696դր.։
💰 Պետությանը պատճառված վնասի ընդհանուր չափը կազմել է 146.051.766դր.։
⚖️ Տեսչական մարմինը բոլոր դեպքերով հաշվի առնելով արձանագրված փաստական տվյալները և դրանցում հանցագործության հատկանիշների առկայությունը՝ առերևույթ հանցանքի մասին հաղորդումներ է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե։