Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

Ֆրանսիացի և գյումրեցի բժիշկները՝ հանուն զինվորի առողջության (տեսանյութ)

Վերին և ստորին վերջույթների տարբեր վնասվածքներ, բեկորային ու հրազենային վիրավորումներ, Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքները դեռ մասնակիցների մարմիններին են: Հայ՝ մասնավորապես գյումրեցի բժիշկ-մասնագետներին տղաների հոգեբանական ու ֆիզիկական առողջության վերականգնման նպատակով օգնության է եկել Ֆրանսիայի համալսարանական հիվանդանոցների մասնագետների խումբը: Վիրաբույժները «Գյումրի» բժշկական կենտրոնում, իսկ վերականգնող-բժիշկները Գյումրու Վերականգնողական կենտրոնում առանց ընդմիջման ընդունում են բազմաթիվ այցելուների: