A
A
ՀՀ և ՌԴ փոխվարչապետները քննարկել են առևտրատնտեսական համագործակցության արդիական հարցեր
Աջակցիր «Ա1+»-ինՄոսկվայում կայացել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի աշխատանքային հանդիպումը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, կողմերը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական համագործակցության արդիական հարցերը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համատեղ աշխատանքին: