Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Նրա անկեղծությունը մեզ շատ է անհրաժեշտ»

Մշակույթ

Գեղանկարիչ Հովսեփ Կարալյանն այսօր երեւանցի արվեստասերի համար բացահայտվե այլ տեսանկյունից:

Արվեստասերները ազգային պատկերասրահում առաջին անգամ ծանոթացան նրա գրաֆիկական աշխատանքներին:

Հեղինակի ստեղծագործություններում ներկայացված է նրա ծննդավայրը` Թիֆլիսը` իր կենցաղով, կերպարներով, մարդկային մտածողությամբ:

«Թիֆլիսը յուրահատուկ քաղաք էր, այնտեղ ծնված հայ նկարիչները հավատարիմ մնացին իրենց հայրենիքին: Թիֆլիսը նաև մեր բնօրրանն է, քանի որ այդ նկարիչները ծաղկեցրին այնտեղի մշակույթը: Այն կարծես հեքիաթների քաղաք լիներ, որը ստեղծել էին հայ արվեստագետները` ի դեմս Կարալյանի, ով միայն հայերին էր նկարում` ի տարբերություն այլ թիֆլիսահայ նկարիչների», - պատմում է Արվեստաբանության գիտությունների թեկնածու Իդա Բաբայանը:

Արվեստաբան Մարինե Մինասյանը շեշտեց նկարչի ոճի պարզությունը, բայց ոչ պարզունակությունը. «Նրա գործերում իշխում է կենցաղային ժանրը: Նրա կտավներում «Մի գավաթ սուրճ» են խմում, «Հավկիթի վաճառք» են անում, «Սուջուխ են կախում»: Նա իր միջով էր անցկացնում իրեն շրջապատող երևույթները, տարիներ հետո նոր վերարտադրում կտավի տեսքով»:

Նկարչի դստեր` Բելլա Կարալյանի համոզմամբ` իր հայրը նման է Փարաջանովին, քանի որ երկուսն էլ նույն կերպ են ընկալում մշակույթը: