A
A
Լիլիթ Մկրտչյանը 3-րդն է
Աջակցիր «Ա1+»-ինՋերմուկում ավարտվեց ՖԻԴԵ-ի կանանց Գրան-պրիի 4-րդ փուլը:
Վերջին, 11-րդ տուրում, մեր գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը սեւերով ոչ-ոքի խաղաց Բայրա Կովանովայի հետ, իսկ Էլինա Դանիելյանը հաղթեց Տատյանա Կոսինցեւային (երկուսն էլ Ռուսաստան):
Ինչպես եւ սպասվում էր, առաջին տեղը վստահ գրավեց վրացի երիտասարդ շախմատիստուհի Նանա Ձագնիձեն, որը շատ կայուն խաղ ցույց տվեց ամբողջ մրցաշարի ընթացքում եւ 11 հնարավորից վաստակեց 9 միավոր: Երկրորդ տեղը 7,5 միավորով զբաղեցրեց Տատյանա Կոսինցեւան:
Լիլիթ Մկրտչյանն ու Էլինա Դանիելյանը բուլղարուհի Անտոանետա Ստեֆանովայի հետ միասին վաստակեցին 6,5-ական միավոր եւ բաժանեցին 3-5-րդ տեղերը: Սակայն լրացուցիչ ցուցանիշներով 3-րդ տեղը բաժին հասավ Լիլիթ Մկրտչյանին, իսկ Էլինա Դանիելյանը հանգրվանեց 5-րդ հորիզոնականում: