Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Փյունիկը» վերջապես հաղթեց

Սպորտ

Այսօր տեղի ունեցան ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի 7-րդ տուրից հետաձգված «Փյունիկ» - «Կիլիկիա» եւ 14-րդ տուրի «Գանձասար» - «Իմպուլս» հանդիպումները:

Հանրապետության չեմպիոնը, որը վերջին երեք խաղերում անհաջողության էր մատնվել, այս անգամ հաղթանակ տարավ` 4:2: Կապանում դաշտի տերերը զիջեցին առաջնության նորեկ «Իմպուլսին»` 1:2:

Այս տուրի «Միկա» - «Ուլիս» եւ «Շիրակ» - «Բանանց» հանդիպումները հետաձգվել են, որպեսզի «Ուլիսն» ու «Բանանցը» ավելի շատ ժամանակ ունենան պատրաստվելու Եվրոպայի լիգայի որակավորման փուլի պատասխան խաղերին:
Մրցաշարային աղյուսակ

Խ Մ
1. Բանանց 13 32
2. Ուլիս 13 29
3. Փյունիկ 14 29
4. Միկա 13 22
5. Իմպուլս 14 17
6. Գանձասար 14 13
7. Կիլիկիա 14 10
8. Շիրակ 13 3