A
A
ԱՀ ԱԺ նախագահը հարգանքի տուրք են մատուցել ԼՂՀ ԳԽ առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի հիշատակին
Աջակցիր «Ա1+»-ինՓետրվարի 16-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ԱԺ պատգամավորների և աշխատակազմի ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի եղբայրական հուշահամալիր՝ ծաղիկներ խոնարհելու ԼՂՀ Գերագույն խորհրդի 1-ին նախագահ Արթուր Մկրտչյանի շիրմաքարին:
Արթուր Մկրտչյանը կդառնար 62 տարեկան: 2020-ին արժանացել է ՙՙԱրցախի հերոս՚՚ բարձրագույն կոչմանը:
Արթուր Մկրտչյանը ծնվել է 1959թ.: 1992թ. հունվարի 8-ին ընտրվել է ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ: Մահացել է 1992թ.-ի ապրիլի 14-ին:
Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 2001թ.-ին հետմահու պարգևատրվել է «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի
լրատվության և հանրության հետ կապերի բաժին