Բացել լրահոսը Փակել լրահոսը
38444306_670901009957087_1859453030777225216_o
A A
Պաշտոնական

Ագարակ գյուղի հարևանությամբ ադրբեջանական կողմից հնչել են անկանոն կրակոցներ դեպի օդ․ մարզպետարան

Սյունիքի մարզպետարանից հայտնում են․

«Փետրվարի 13-ին Սյունիքի մարզի Ագարակ գյուղի (Կապան համայնք) հարևանությամբ ադրբեջանական կողմից հնչել են անկանոն կրակոցներ դեպի օդ։ Փաստն արձնագրվել է հայ և ռուս սահմանապահների կողմից․ վերջիններիս հրամանատարությունը մի քանի ժամ շարունակ դիտարկում է կատարել տարածքում, գրանցել միջադեպը, որից հետո տվյալ հատվածում ավելացվել է ռուս սահմանապահների ևս մեկ հենակետ, որտեղ այժմ շուրջօրյա հերթապահություն է իրականացվում»։