Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչպես վաճառել ԵՄ-ում

Տնտեսություն

Եվրոպացի սպառողին հետաքրքրում է հայկական արտադրանքը, իսկ հայաստանյան գործարարները հետաքրքրված են վաճառել իրենց արտադրանքը ԵՄ շուկայում: Այդ փոխանակմանը նպաստելու նպատակով Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը, Եվրոպական միության Խորհրդատվական խումբը, Հայ-եվրոպական քաղաքականության և իրավական խորհրդատվության կենտրոնը (AEPLAC) և ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնը հուլիսի 1-2-ը կազմակերպում են տեղեկատվական 2 համաժողով, որոնք կներկայացնեն հայ արտադրողներին, թե ինչպես արտահանել ԵՄ:

2009 հունվարից ի վեր հայ գործարարներն օգտվում են ԵՄ արտահանելու արտոնյալ պայմաններից, որը զգալի նվազեցնում, կամ առանձին դեպքերում նույնիսկ զրոյացնում է ԵՄ շուկա մուտք գործելու համար սահմանված տուրքերը:

Բացի այս շահավետ առևտրային հնարավորություններից հայ արտադրողները կարող են էլ ընդլայնել արտահանվող արտադրանքի ծավալները և դարձնել այն ավելի բազմազան:

Առևտրի մարտահրավերները հաղթահարելուն աջակցելու նպատակով ԵՄ մշակել է տեղեկատվական մի գործիք, որը հայ արտահանողներին տրամադրում է անհրաժեշտ տեղեկատվություն, թե ինչպես մուտք գործել եվրոպական շուկաներ: Արտահանման Տեղեկատու կայքը գործում է անվճար և մանրամասն ներկայացնում է, թե ինչպես արտահանել Եվրոպական միություն: