ՀՀ ԱԺ նախագահն ու Լատվիայի նախագահը հանդիպում են ունեցել (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 7-ին հանդիպել է Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկեւիչսի հետ:
Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Լատվիայի նախագահին Հայաստանի համար պատմական այս օրերին մեր երկրում գտնվելու եւ Հայաստանի ժողովրդավարական գործընթացներին աջակցություն հայտնելու համար:
Լատվիայի նախագահն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ ուրախ է գտնվել բարեփոխումների ու ժողովրդավարական զարգացման ուղին ընտրած Հայաստանում:
Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել ինչպես երկկողմ հարաբերություններին, այնպես էլ ՀՀ-ԵՄ օրակարգին եւ Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին վերաբերող հարցերը:
Անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային զարգացումներին եւ երկկողմ հետաքրքրության այլ հարցերի:
Լատվիայի նախագահը ՀՀ ԱԺ նախագահի հետ հետեւել է նաեւ ընթացող հերթական նիստերի աշխատանքներին: