A
A
«Դիլիջան» ազգային պարկի ազնվացեղ եղջերուներն են
Աջակցիր «Ա1+»-ին«Դիլիջան» ազգային պարկի «Կովկասյան ազնվացեղ եղջերուի բազմացման կենտրոնի» ազնվացեղ եղջերուներն են։
Ազնվացեղ եղջերուն կամ մարալն ազնվացեղ եղջերուի ենթատեսակ է։ Մինչև 1954 թվականն ազնվացեղ եղջերուն լայնորեն տարածված է եղել հյուսիսային, արևելյան և հարավային Հայաստանի անտառներում:
Տեսակն ընդգրկված է Հայաստանի Կարմիր գրքում (2010)` որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»:
2013 թվականից սկսած ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և WWF Հայաստանի կողմից իրականացվում է «Ազնվացեղ եղջերուի (Cervus elaphus maral) վերաբնակեցումը Հայաստանում» ծրագիրը՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության (BMZ)՝ KfW Զարգացման բանկի միջոցով, WWF Գերմանիայի, Կովկասի բնության հիմնադրամի (CNF), Անդրսահմանային միացյալ քարտուղարության (TJS) և HSBC Բանկ Հայաստանի աջակցությամբ։