Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կասկածվում են անբարեխղճության մեջ

Տնտեսություն

Այս պահին տեղի է ունենում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստը:

Ի թիվս այլ հարցերի օրակարգում ընդգրկված են նաեւ մրցակցային օրենսդրության հնարավոր խախտման կասկածով հարուցված վարույթների մասին որոշման նախագծեր:

Մամուլի հրապարկման հիման վրա հանձնաժողովը վարույթ էր հարուցել բջջային կապի օպերատոր «ԱրմենՏել» ընկերության նկատմամբ:

Սպառողին մոլորության մեջ գցելու եւ անբարեխիղճ մրցակցության դրսեւորման համար վարույթ էր հարուցվել նաեւ սպառողական շուկայում հայնված «Molpe» ապրանքանիշն արտադրող «ԳԳԳ Մանուկյան» ընկերության նկատմամբ, որի արտադրանքի փաթեթավորումը շփոթության աստիճան նման է միջազգայնորեն ճանաչված «Molped» ապրանքանիշին:

Նիստի օրակարգում է նաեւ «Արմեն-Համիկ» ընկերության նկատմամբ տուգանք կիրառելու մասին որոշման նախագիծը: Ընկերության նկատմամբ վարույթը հարուցվել էր ոչ լատվիական արտադրության ձկան պահածոների իրացման կասկածով:

Վերոհիշյալ վարույթների արդյունքների վերաբերյալ հանձնաժողովը կկայացնի պատասխանատվության միջոցներ կիրառելու մասին որոշումներ:

Հանձնաժողովի քննարկմանը կներկայացվեն նաեւ մի շարք ապրանքային շուկաներում (ձու, պաղպաղակ, երշիկ) անբարեխիղճ մրցակցության հնարավոր դրսեւորումների վերաբերյալ նոր վարույթներ հարուցելու մասին որոշման նախագծեր:

Հունիսի 30-ի նիստի օրակարգում են նաեւ մի շարք ենթաօրենսդրական փոփոխություններ եւ լրացումներ կատարելու վերաբերյալ նախագծեր, որոնք վերաբերում են գերիշխող դիրքի որոշման չափանիշներին, ռեեստրում գրանցված սուբյեկտների դիրքի վերանայմանը, ինչպես նաեւ համակենտրոնացման հայտարարգրմանը: