«Շների կղզի»-ն կներկայացվի Երեւանում
Աջակցիր «Ա1+»-ինՌեԱնիմանիա անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնն այս տարի սեպտեմբերի 9-13-ը Հայաստանում կհյուրընկալի անիմացիայի միջազգային վարպետների, երիտասարդ անիմատորների և պարզապես անիմացիայի սիրահարների:
ՌեԱնիմանիայի հովանու ներքո այս տարվա օգոստոսին կիրականացվեն անիմացիոն ֆիլմերի արտադրության երկշաբաթյա վարպետության դասընթացներ աշխարհահռչակ Մաքս Հաուրադի ղեկավարությամբ: Դասընթացը կազմակերպվում է արդեն գործող հայաստանցի անիմատորների համար:
«Այսօր մենք ունենք կադրերի խնդիր, դա այնպիսի հարց է, որը չենք կարող թաքցնել, բայց լավ կադրեր ունենալու համար ժամանակ է անհրաժեշտ, ու ես կարծում եմ, որ այս տարվա ձեռնարկների արդյունքում մենք կունենանք նոր դեմքեր, և մյուս տարի կադրերի պակասի մասին չենք խոսի»,- ասաց Մշակույթի նախարարության Ժամանակակից արվեստի և ժողովրդական արհեստների վարչության պետ Սոնա Հարությունյանը:
Վարպետության դասընթացը բաղկացած է 3 փուլից, որից առաջինն իրականցվելու է ՌեԱնիմանիա 2009-ի շրջանակներում օգոստոսի 25-ից սեպտեմբերի 8-ը: Երկրորդ փուլը նախատեսվում է իրականացնել «հեռաուսուցման» ֆորմատով 6 ամիս անց` Ֆրենք Գլեդսթոունի կողմից, իսկ երրորդ` եզրափակիչ փուլը տեղի կունենա 2011-ի ՌեԱնիմանիայի շրջանակներում, երբ դասընթացի մասնակիցները կներկայացնեն իրենց հաշվետվություն-աշխատանքները:
Ի դեպ, ՌեԱնիմանիա 2010-ի շրջանակներում այն երիտասարդները, ովքեր ցանկանում են դառնալ անիմատոր, կերպարներ ստեղծող, պատկերապատող կամ միջավայրի նկարիչներ, կարող են իրենց աշխատանքների պորտֆոլիոն ներկայացնել հանրահայտ մասնագետներին: Քննարկումների արդյունքում լավագույնը ճանաչված պորտֆոլիոյի հեղինակը հնարվորություն կունենա մասնակցել հատուկ անիմացիոն դասընթացի:
Ի դեպ, ՌեԱնիմանիա անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնի հիմնադիր-տնօրեն Վրէժ Քասունին հայտարարել է, որ 2010-ի Կաննի առաջին մրցանակակիր Chienne d'Histoire («Շների կղզի») ֆիլմը` հեղինակ Սերժ Ավեդիկյան, ցուցադրվելու է փառատոնի շրջանակներում, նաև ներկայացվելու է հանրահայտ ֆրանսահայի աշխատանքների առանձին ծրագիր: Սերժ Ավեդիկյանը նաև վարպետության դասեր կանցկացնի: