A
A
The HALO Trust-ը շարունակում է գործունեությունն Արցախում
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից հայտնում են.
«Երեկ մեծ ուրախությամբ մեր գրասենյակում հյուրընկալեցինք «The HALO Trust» կազմակերպության ներկայացուցիչներին: Մայլզ Հոթորնը և Ամասիա Զարգարյանը Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին ներկայացրին Արցախում իրենց կողմից հետպատերազմյան շրջանում իրականացվող գործունեությունը, ներառյալ` չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման ուղղությամբ աշխատանքները: Հանդիպման ընթացքում ընդգծվեց, որ «The HALO Trust»-ը շարունակում է իր գործունեությունը նաև սփյուռքյան կազմակերպությունների և անհատների աջակցության շնորհիվ:
Նախքան պատերազմը «The HALO Trust»-ում աշխատում էր շուրջ 270 տեղացի, և կազմակերպությունը պլանավորում է շարունակել լինել Արցախի խոշոր գործատուներից մեկը»: