Բացել լրահոսը Փակել լրահոսը
2020-11-19-259fbe50-0524-47cd-93d2-8e65ab598273
A A
Պաշտոնական

Այվազյանն ու Լավրովը քննարկել են եռակողմ համաձայնությունների իրականացման քայլերը

 ՀՀ Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն ու Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը քննարկել են երեք երկրների ղեկավարների հայտարարությունների կյանքի կոչման աշխատանքները: Այս մասին հաղորդագրությունը հրապարակված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում:

«Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են 2020թ. նոյեմբերի 9-ին և 2021թ. հունվարի 11-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների համաձայնությունների իրականացման քայլերը, ինչպես նաև 2021թ. հունվարի 30-ին Մոսկվայում երեք երկրների փոխվարչապետների գլխավորությամբ կայացած աշխատանքային խմբի հանդիպման արդյունքները»,- ասված է հաղորդագրությունում: