A
A
Ջերմուկի, Սիսիանի, Մեղրիի, Ճամբարակի տարածաշրջաններում, Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ փետրվարի 5-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ‚ Ջերմուկի, Սիսիանի, Մեղրիի, Ճամբարակի տարածաշրջաններում, Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում:
Արտաշատի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի տարածաշրջաններում ՝ անձրև։
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: