Բացել լրահոսը Փակել լրահոսը
205945
A A
Պաշտոնական

Զարեհ Սինանյանը հանդիպել է ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ

Սփյուռքի Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպում է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ։ Այս մասին Սինանյանը գրել է ֆբ-ի իր էջում։

Հանդիպման ընթացքում կողմերը կարևորվել են պատերազմի ընթացքում սփյուռքի ակտիվ աջակցությունը, ինչպես նաև դրա շարունակականությունը բանակաշինության գործում:

Գլխավոր հանձնակատարը և Պաշտպանության նախարարը համաձայնության եկան միահամուռ ուժերով հայրենիքի ռազմարդյունաբերության զարգացման գործընթացում ներգրավել սփյուռքի գիտական, տեխնիկական և մասնագիտական ներուժը։