Բացել լրահոսը Փակել լրահոսը
205925
A A
Պաշտոնական

Լևոն Ազիզյանը նշանակվել է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ

«Հիդրոօերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Ազիզյանը, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, 2021թ․ փետրվարի 4-ին նշանակվել է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ։

Այս մասին տեղեկացնում է «Հիդրոօերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը:

Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը ՄԱԿ-ի մասնագիտացված կառույց է, որը զբաղվում է եղանակի, կլիմայի, ջրի և շրջակա  միջավայրի հարակից ոլորտների խնդիրներով։ Կազմակերպությանն անդամակցում են 187 պետություններ, իսկ ՀՀ-ն անդամակցում է ՀՕԿ-ին 1992թ․ հոկտեմբերի 16-ից։

2020թ․ Հայաստանը դարձել է ՀՕԿ երկու տեխնիկական հանձնաժողովների անդամ՝ Դիտարկումների, ենթակառուցվածքների և տեղեկատվական համակարգերի և Եղանակի, կլիմայի, ջրի և հարակից շրջակա միջավայրի ոլորտներում ծառայությունների և կիրառությունների հանձնաժողովների: