A
A
Շուռնուխ և Որոտան բնակավայրերում անշարժ գույքը կորցրած քաղաքացիներն աջակցություն կստանան
Աջակցիր «Ա1+»-ինՀայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեղեկացնում է․
Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում գտնվող բնակելի անշարժ գույքը 2020 թ․ պատերազմի հետևանքով կորցրած քաղաքացիները կստանան միանվագ 300,000 դրամ և ամսական 68,000 դրամ աջակցություն (6 ամսվա համար): Նախագիծն այսօր հաստատվել է Կառավարության կողմից։