A
A
Փետրվարի 4-ը՝ աշխարհում քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օր
Աջակցիր «Ա1+»-ինՓետրվարի 4-ն աշխարհում նշվում է որպես քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օր (World Cancer Day):
Երեւանի պետական բժշկական համալսարանից հայտնում են, որ քաղցկեղը չարորակ հիվանդությունների մեծ խմբի ընդհանուր անվանումն է:
Այն էպիթելային հյուսվածքից զարգացող ուռուցք է, որն առաջանում է, երբ ախտահարված բջիջը ոչ նորմալ ձևով է բաժանվում` աստիճանաբար նպաստելով նախաքաղցկեղային վիճակի զարգացմանը և հետագայում դառնալով ուռուցք:
Աշխարհում, այդ թվում` Հայաստանում, քաղցկեղի դեմ պայքարը հանրային առողջապահական մարտահրավեր է:
Ուռուքաբանական հիվանդությունների դեմ պայքարի մեթոդներն ամեն տարի կատարելագործվում են:
Մասնագետները խորհուրդ են տալիս չանտեսել կանխարգելումը, չչարաշահել վնասակար սովորությունները և վարել առողջ ու ակտիվ կենսաձև: