Բացել լրահոսը Փակել լրահոսը
ռոբերտ Քոչարյան
A A
Պաշտոնական

Քոչարյանի գրասենյակն իր աջակիցներին և թիմակիցներին կոչ է արել չհավաքվել դատարանի առաջ այսօր

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք.

«ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը իր աջակիցներին և թիմակիցներին կոչ է արել չհավաքվել դատարանի առաջ` այսօր կայանալիք դատական նիստի ընթացքում։

Yerevan.Today-ի հարցին ի պատասխան՝ նախագահի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը հաստատել է նախագահի մասնկացությունը դատական նիստին և ասել, որ դատավարության ֆարս լինելը վաղուց ապացուցված փաստ է, ու դա ևս մեկ անգամ ապացուցելու կարիք չկա»։