A
A
2 իրավապահների սուտ ցուցմունքով արդեն ենթարկվում եմ վարչական պատասխանատվության. Վարդգես Գասպարի
Աջակցիր «Ա1+»-ինԱկտիվիստ Վարդգես Գասպարին Ֆեյսբուքի իր էջում գրում է.
«2008-ին 2 ոստիկանի սուտ ցուցմունքով ենթարկվեցի ՔՐԵԱԿԱՆ պատասխանատվության.
12 տարի անց՝ այսօր էլ 2 իրավապահների սուտ ցուցմունքով արդեն ենթարկվում եմ ՎԱՐՉԱԿԱՆ պատասխանատվության.
ՔՐԵԱԿԱՆ հանցագործից բարելավեցի դիրքերս՝ դարձա ՎԱՐՉԱԿԱՆ զանցագործ. ԻՐԱՎԻՃԱԿ Է ՓՈԽՎԵԼ... դե էդքան ա փոխվել...
Այն ամենն ինչ ես հաջողեցի անել իմ և ընտանիքիս կյանքի վերջին 12 տարիներին...
ՀԳ - Պետական մարմինները երևի ՄԻԵԴ-ի վճիռները հաշվի առնելով առատ տուգանում են ինձ տեղը հանեն... Հավանաբար չգիտեն էլ, որ ես այդ վճիռներով սահմանված հատուցումներից մեկ կոպեկ էլ չեմ վերցրել...»: