Բացել լրահոսը Փակել լրահոսը
143525985_2676162159354854_3403615821764638905_n
A A
Պաշտոնական

Տիգրան Ավինյանը հանդիպումներ է ունեցել Որոտան և Շուռնուխ համայնքներում

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպումներ ունեցանք Որոտան և Շուռնուխ համայնքներում։

❗ Բնակիչների հետ քննարկումների արդյունքում պայմանավորվեցինք`
✅ բնակարանը կորցրած ընտանիքների համար կկառուցվեն նոր տներ
✅ բնակարանը կորցրած ամեն ընտանիքի յուրաքանչյուր անդամ կստանա միանվագ 300 հազար դրամի չափով աջակցություն
✅ բնակարանը կորցրած ամեն ընտանիքի յուրաքանչյուր անդամ ամսական կստանա 68 հազար դրամ` նվազագույնը 6 ամիս, մինչև բնակարանների կառուցումը»։