Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անապահով առաջատար

Սպորտ

Ֆուտբոլի աշխարհի առաջնության երկրորդ տուրից հետո 8-րդ խմբում չնայած աղյուսակը 100 տոկոսանոց արդյունքով գլխավորում է Չիլիի հավաքականը, սակայն հենց այն համարվում է պայքարից դուրս մնալու թիվ 1 թեկնածուն:

Չիլիացիներն իրենց երկրորդ խաղում 1:0 հաշվով հաղթեցին Շվեյցարիայի հավաքականին, որը 4 օր առաջ անակնկալ պարտության էր մատնել Իսպանիայի ընտրանուն: Սակայն վերջին խաղում Չիլին մրցելու է հենց Եվրոպայի չեմպիոնի հետ, որն այս տուրում հեշտությամբ հաղթեց Հոնդուրասի թույլ հավաքականին` 2:0, եւ բարելավեց մրցաշարային գործերը:

Այժմ եթե չիլիացի ֆուտբոլիստները պարտվեն Իսպանիայի հավաքականին, ապա արդեն կհայտնվեն երկրորդ տեղում, իսկ եթե Շվեյցարիան էլ երկու գոլի տարբերությամբ հաղթի Հոնդուրասի ընտրանուն, ապա հարավամերիկացիներն ընդհանրապես դուրս կմնան հետագա պայքարից: Այնպես որ, այս խմբում, թեթև աթլետիկայի լեզվով ասաց, սպասվում է ֆոտոֆինիշ: