A
A
Մրցակիցները հայտնի են
Աջակցիր «Ա1+»-ինՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայում «Փյունիկը» կհանդիպի Սերբիայի «պարտիզանների» հետ:
ՈՒԵՖԱ-ի նստավայրում տեղի ունեցավ 2010-2011 թթ չեմպիոնների լիգայի եւ Եվրոպայի լիգայի վիճակահանությունը:
Հայաստանի 2009 թ չեմպիոն Երեւանի «Փյունիկը» չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլում կհանդիպի Սերբիայի չեմպիոն «Պարտիզանի» հետ: Առաջին հանդիպումը տեղի կունենա մրցակցի հարկի տակ, հունիսի 13-ին կամ 14-ին, իսկ պատասխան խաղը Երեւանում, հունիսի 20-ին կամ 21-ին:
Եվրոպայի լիգայի որակավորման 1-ին փուլում Երեւանի «Ուլիսի» մրցակիցը կլինի Իսրայելի «Բնեյ-Յեգուդան», իսկ Երեւանի «Բանանցը» կհանդիպի Կիպրոսի «Անորտոսիսի» հետ: «Ուլիսն» առաջին խաղը կանցկացնի սեփական դաշտում, իսկ «Բանանցը»` մրցակցի հարկի տակ: Հանդիպումները տեղի կունենան հուլիսի 1-ին եւ 8-ին: