A
A
Նոր կորուստ Մոսկվայում
Աջակցիր «Ա1+»-ինՄոսկվայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության մրցումների 4-րդ օրը անհաջող սկսվեց մեր մարզիկների համար: Առաջինը ռինգ մտած 51 կգ քաշային Դերենիկ Գիժլարյանը քառորդ եզրափակիչ մրցամարտում 1:9 հաշվով պարտվեց անգլիացի Խալիդ Յաֆային եւ զրկվեց բրոնզե մեդալ նվաճելու հնարավորությունից:
Հաջորդը մրցասպարեզ կմտնի 57 կգ քաշային Ազատ Հովհաննիսյանը, որը ուժերը կչափի իռլանդացի Տիրոն Մակգուլագի հետ: Այսօր 75 կգ քաշայինների մրցումներում Անդրանիկ Հակոբյանը մենամարտելու է բելառուսցի Միկալայ Վեսյալովի հետ, իսկ ամենավերջում Արթուր Խաչատրյանը (81 կգ) կմրցի Լատվիայի ներկայացուցիչ Նիկոլայ Գրիշունինի հետ: