Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարզաշապիկ` վիրավորելու համար

Սպորտ

Ֆուտբոլի Անգլիայի հավաքականը, պատրաստվելով առաջիկա աշխարհի առաջնությանը, ընկերական խաղ անցկացրեց ՀԱՀ-ի «Պլատինիում Սթարզ» թիմի հետ:

Հանդիպումը չնայած ստուգողական բնույթի էր, սակայն անգլիացիների հարձակվող Ուեյն Ռունին մի քանի դրվագներում ոչ սպորտային արարքներ է թույլ տվել, այդ թվում` հայհոյել է իրեն դեղին քարտ ցույց տված սիրողական մրցավար Ջեֆ Սելոգիլվեին:

«Եթե նա աշխարհի խաղերին իրեն չկարողանա զսպել եւ շարունակի հայհոյել, ապա հաստատ կհեռացվի խաղադաշտից, - հանդիպման ավարտից հետո ասել է «տուժած» խաղավարը, - Անգլիացիները երեւի մտածում էին, որ դա ընդամենը ստուգողական խաղ է եւ կարելի է ազատություններ թույլ տալ խաղադաշտում: Սակայն բոլորից շատ հիասթափեցրեց այն, որ ինձ վիրավորեց իմ անենասիրած ֆուտբոլիստը»:

Ինչպես տեղեկացնում են տեղի լրատվամիջոցները, խաղից հետո Ուեյն Ռունին ներողություն է խնդրել մրցավարից եւ նրան մարզաշապիկ նվիրել: