Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Փյունիկը» շարունակում է հաղթել

Սպորտ

Երեւանի «Փյունիկը» շարունակում է հաջող ելույթները Հայաստանի առաջնության բարձրագույն խմբում:

Հերթական, 10-րդ տուրում, Վարդան Մինասյանի սաները սեփական հարկի տակ խոշոր հաշվով պարտության մատնեցին մրցաշարի նորեկ Դիլիջանի «Իմպուլսին»` 3:0: Այս հաղթանակից հետո «Փյունիկը» շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը:

Առաջատարից 3 միավորով հետ է մնում Երեւանի «Բանանցը», որն այս տուրում սկզբունքային խաղում հաղթեց «Ուլիսին»` 2:0: Իսկ ահա մրցանակային տեղերի հավակնորդ Աշտարակի «Միկան» ոչ-ոքի խաղաց հետնապահներից մեկի` Երեւանի «Կիլիկիայի» հետ` 1:1, եւ կարեւոր երկու միավոր կորցրեց:

Տուրի վերջին խաղում «Գանձասարը» իր հարկի տակ պարտության մատնեց «Շիրակին»` 1:0:

Մրցաշարային աղյուսակ
Թիմեր Խ Մ
1. Փյունիկ 10 26
2. Բանանց 10 23
3. Ուլիս 10 20
4. Միկա 10 17
5. Իմպուլս 10 10
6. Գանձասար 10 9
7. Կիլիկիա 10 7
8. Շիրակ 10 3