A
A
Առաջինը ֆրանսահայ շախմատիստն է
Աջակցիր «Ա1+»-ինՖրանսահայ գրոսմայստեր Տիգրան Գարամյանի հաղթանակով ավարտվեց Մաաստրիխտում (Հոլանդիա) Լիմբուրգ Օուփեն շախմատային մրցաշարը:
Նա, ինչպես նաեւ ուկրաինացի գրոսմայստեր Եվգենի Միրոշնիչենկոն, 7 հնարավորից վաստակեցին 6-ական միավոր, սակայն լրացուցիչ ցուցանիշներով առաջին տեղը գրավեց Տիգրան Գարամյանը:
Հայաստանի միակ ներկայացուցիչ, միջազգային վարպետ Մհեր Հովհաննիսյանը 5 միավորով զբաղեցրեց 7-րդ տեղը: